Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը արձագանքել է Իսրայելի կառավարության կողմից Հայոց ցեղասպանության ճանաչմանը։ «Մենք լիովին մերժում ենք մեր երկրի հասցեին հնչեցված զրպարտությունը մի հանցավոր ցանցի կողմից, որի ձեռքերին է Գազայի 75 հազար անմեղ բնակիչների՝ հիմնականում երեխաների ու կանանց արյունը»,- ասել է Էրդողանը։               
 

Քրիստոսի սիրով կիսվենք միմյանց հետ

Քրիստոսի սիրով կիսվենք միմյանց հետ
10.11.2023 | 08:50

Մի մարդ նոր տուն գնեց։ Տունը գեղեցիկ էր, լուսավոր իսկ բակում էլ մեծ խնձորի այգի կար։ Հարևանը շատ նախանձ էր, ու ամեն ինչ անում էր իր նախանձությունն ու ատելությունը նոր հարևանի վրա թափելու համար։

Մի առավոտ նոր հարևանն արթնացավ լավ տրամադրությամբ ու երբ բակ դուրս եկավ տեսավ ծառերի տակ դրված մի դույլ։

Լավ ու մեծ խնձորներ հավաքեց ու գնաց թակեց նախանձ հարևանի դուռը։

«Վեջապես»,- մտածեց նախանձ հարևանն ու սկանդալի ակնկալիքով բացեց դուռը։

Իսկ ուրախ հարևանը նրան երկարեց դույլով լի խնձորներն ու ասաց.

«Ով ինչով հարուստ է, նրանով էլ կիսվում է»:

Բարի լույս սիրելի հայ մարդիկ, եկեք մենք էլ սիրով հարստանանք ու Քրիստոսի սիրով կիսվենք միմյանց հետ։

Արմեն ՀԱՐԵՅԱՆ

Դիտվել է՝ 1648

Մեկնաբանություններ